Սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են. ՀՀ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i212726-Սպառազինության_ոլորտում_ՌԴ_ի_հետ_խնդիրները_մեծամասամբ_կարգավորվել_են._ՀՀ_ՊՆ
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ չհստակեցնելով՝ արդյոք խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2024 13:24 Asia/Tehran
  • Սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են. ՀՀ ՊՆ

Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ չհստակեցնելով՝ արդյոք խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասին է:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով դժգոհում էին, թե Ռուսաստանին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, սակայն այդպես էլ զենք չեն ստացել:

Ռուսաստանի դեսպանը, մինչդեռ, մեկ ամիս առաջ պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Երևանի և Մոսկվայի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին:

Իշխանական պատգամավորները միայն վերջերս հայտնեցին, որ Ռուսաստանն արդեն մատակարարումներ է իրականացնում: Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր «Ազատության»-ն ասել, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է: