Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի նպատակն իր ընդդիմախոսներից օրինական փաստարկները վերցնելն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i212774-Սահմանադրությունը_փոխելու_Փաշինյանի_նպատակն_իր_ընդդիմախոսներից_օրինական_փաստարկները_վերցնելն_է
Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի նպատակն իրականում  Հայաստանում իր  ընդդիմախոսներից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ տարածքային պահանջների իրավական փաստարկները վերցնելն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2024 14:33 Asia/Tehran
  • Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի նպատակն իր ընդդիմախոսներից օրինական  փաստարկները վերցնելն է

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի նպատակն իրականում  Հայաստանում իր  ընդդիմախոսներից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ տարածքային պահանջների իրավական փաստարկները վերցնելն է։

Ադրբեջանի քաղաքական վերլուծաբաններից Իլղար Վալիզադեն «Telegraph» կայքին ասել է.«Սահմանադրությունը, որը Փաշինյանը ցանկանում է փոխել, ծառայում է Հայաստանի վրիժառու ուժերի շահերին։ Այս փաստաթղթի հիմնական դրույթները արդարացնում են վրիժառու ուժերի գործունեությունը։ Փաշինյանը կփոխի Սահմանադրությունը՝ իր ընդդիմախոսներին այս փաստարկներից զրկելու համար։ Մասնավորապես, հանելու են Սահմանադրության այն դրույթները, որոնք ստեղծում են այդ հիմքերը։ Դրանք կապված են Ադրբեջանի  և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հետ»։

Այս վերլուծաբանը հավելեց՝ Փաշինյանի նպատակը ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին գոհացնելն է, այլ նաև ընդդիմությանը ուղերձ հղելը, որ դուք այլևս քաղաքական հիմքեր չունեք։ Այսինքն՝ նրանք չեն կարող իրենց գործունեության մեջ հղում կատարել Սահմանադրությանը»։

Վալիզադեն ընդգծել է, որ մյուս կողմից, Բաքվին այնքան էլ դուր չեկավ Հայաստանի ԱԺ-ի  արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկն ու հնարավորությունը, քանի որ դա կարող է վերջ դնել Հայաստանի խորհրդարանում Փաշինյանի կողմնակից սպեկտրի մեծամասնությանը։