Eurasia Daily. Հայաստանը պետք է օգտագործի իրանական նավահանգիստները՝ Հնդկաստանի հետ առևտրի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i212842-eurasia_daily._Հայաստանը_պետք_է_օգտագործի_իրանական_նավահանգիստները_Հնդկաստանի_հետ_առևտրի_համար
Eurasia Daily կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ Հայաստանը պետք առավելագույնս օգտվի Իրանի նավահանգիստներից՝ Հնդկաստանի հետ առևտրի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2024 06:46 Asia/Tehran
  • Eurasia Daily. Հայաստանը պետք է օգտագործի իրանական նավահանգիստները՝ Հնդկաստանի հետ առևտրի համար

Eurasia Daily կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ Հայաստանը պետք առավելագույնս օգտվի Իրանի նավահանգիստներից՝ Հնդկաստանի հետ առևտրի համար։

Հոդվածում ասվում է. «Իրանը Հայաստանին թույլատրել է մուտք գործել Չաբահար և Բանդար Աբաս նավահանգիստներ՝ Հնդկաստանի հետ առևտուրը դյուրսցնելու համար։ Այս ուղին կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի լրացուցիչ բաղադրիչը, որը հետագայում կհեշտացնի տարածաշրջանային առևտուրը»:

Մոսկվայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանն ավելի մեծ հետաքրքրություն է դրսևորում Հնդկաստանի հետ հատկապես ռազմական համագործակցության նկատմամբ:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հունվարի 3-ին հայտարարեց, որ հայկական նավերը կարող են ազատորեն օգտվել Չաբահար և Բանդար Աբաս նավահանգիստներից։

Բացի այդ, Երևանը պատրաստվում է Թեհրանի հետ պաշտոնական տնտեսական համաձայնագրեր ստորագրել՝ իրանական նավահանգիստները Հնդկաստանի հետ զենքի առևտրի համար օգտագործելու նպատակով։ Այս զարգացումները հերթական անգամ վկայում են Ռուսաստանից Հայաստանի հեռանալու մասին:

Հայաստան-Հնդկաստան—Իրան համագործակցության աճը բարելավել է տարածաշրջանի տարանցիկ ենթակառուցվածքը և մեծացրել այդ երկրների ազդեցությունը Հարավային Կովկասում։

Հայաստանն ամրապնդում է իր ռազմական ուժը՝ գնելով առաջադեմ զենքեր և փորձում մուտք գործել համաշխարհային շուկաներ: Եվ այդ նպատակին հասնելու համար, Երևանը զարգացնում է առևտրային հարաբերությունները ԵԱՏՄ-ից դուրս:

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը ջանքեր է գործադրում՝ Չաբահարի միջոցով, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով, Հնդկաստան և Կենտրոնական Ասիա մուտք գործելու ուղղությամբ:

Ըստ փորձագետների՝ Հայաստանը կարող է Իրանի համար տրանսպորտային ուղի լինել դեպի ԵԱՏՄ անդամ և եվրոպական երկրներ։ Իրանն իր  հերթին օգնում է Հայաստանին մուտք գործել Պարսից ծոց, Կենտրոնական Ասիա և Հնդկաստան։ Այժմ Երեւանի հերթն է առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և  բարելավել իր դիրքերը տարածաշրջանում։