Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i212846-Ադրբեջանը_խաղաղության_պայմանագիր_ստորագրելու_մտադրություն_չունի._Միրզոյանը_փակ_հանդիպմանը
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2024 07:27 Asia/Tehran
  • Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը

Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։

Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ ՔՊ–ական պատգամավորների և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը։

«Միրզոյանը խորհրդարան է ժամանել երեկոյան 6-ին, խմբակցության մեծ մասը մասնակցել է, սակայն նախարարը ներածական խոսքում ասել է, որ առանձնապես նորություններ չունի թիմին հայտնելու` ամեն ինչի մասին նախորդ օրվա ասուլիսում արդեն խոսել է: Հստակ նշել է միայն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի եւ ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար»,–գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 19-ին Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ Զագրեբում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, սակայն Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։