Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Հունվար 26, 2024 14:28 Asia/Tehran
Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Հայաստանը ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։
«Դե-ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր արդեն, կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց։ Այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,- ասաց Ղարիբաշվիլին։
Պիտակ