Ծավալված վեճ ականապատ տարածքների քարտեզների շուրջ։
Հունվար 27, 2024 09:32 Asia/Tehran
Հայաստանի մարդասիրական քայլը, որը պաշտոնական Երևանը պատրաստվում է անել առաջիկա օրերին, արդեն կոշտ գնահատականի է արժանացել Բաքվի կողմից։ Այս անգամ վեճը ծավալվել է ականապատ տարածքների քարտեզների շուրջ։ Թեև Հայաստանը ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանին է փոխանցել ունեցած բոլոր քարտեզները, բայց Բաքուն օրերս կոչ էր արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։ 8 քարտեզ առաջիկայում նորից կհանձնվի, բայց Բաքուն դժգոհ է։