Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i212980-Ադրբեջանն_առաջիկա_շաբաթներին_կարձագանքի_խաղաղության_պայմանագրի_վերաբերյալ_Հայաստանի_առաջարկներին._Բայրամով
Ադրբեջանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2024 14:29 Asia/Tehran
  • Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին. Բայրամով

Ադրբեջանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմի պատասխանը կներկայացվի առաջիկա շաբաթներին։

«Կարծում եմ, որ 2024 թվականին, խաղաղության պայմանագրի հետ կապված՝ երկրների միջև ֆիզիկական հանդիպումները կշարունակվեն»,- ասել է Բայրամովը։