Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ազդարարել է հայ գործընկերոջ հետ շտապ հանդիպման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i214460
Ինչպես հայտնի է, ընդմիջում է եղել խաղաղության պայմանագրի բանակցություններում, բայց տեքստի վրա աշխատանքը շարունակվել է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Փետրվար 26, 2024 13:35 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ազդարարել է հայ գործընկերոջ հետ շտապ հանդիպման մասին

Ինչպես հայտնի է, ընդմիջում է եղել խաղաղության պայմանագրի բանակցություններում, բայց տեքստի վրա աշխատանքը շարունակվել է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո ընդունվել է որոշում գործընթացի վերսկսման մասին։ Առաջիկա օրերին նախատեսվում է բանակցությունների անցկացում հայկական պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,- ասել է նախարարը։