Եվրախորհրդարանում տեղի կունենա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով համաժողով
Մարտ 09, 2024 12:20 Asia/Tehran
Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։
«Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը»,- նշել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։