Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը
https://parstoday.ir/hy/news/armenia-i215114-Վարդենուտ_գյուղի_բնակիչները_փակել_են_Երևան_Վանաձոր_ճանապարհը
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2024 13:39 Asia/Tehran
  • Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Բնակիչները չեն ուզում իրենց հողերը վաճառել կառավարության առաջարկած գնով։

Նշում է, որ մոտ 300 բնակիչ բողոքում են, որ «ՌԻԴ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, վճարելով ընդամենը 300 դրամ 1քմ մետրի համար։

Իր հերթին «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ բնակիչների 110 հա տարածքը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և որոշել է փոխանցել վերոհիշյալ ընկերությանը՝ զբոսաշրջության զարգացման համար:

Վարդենուտի բնակիչները ասել են, որ նամակով դիմել են վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, բայց պատասխան չեն ստացել։

Վարդենուտցիները նշել են նաև, որ «ՌԻԴ» ընկերությունը դատի է տվել իրենց, ու այս պահին գործը գտնվում է դատարանում։

Բնակիչների տեղեկություններով՝ ընկերությունը մտադիր է այդ վայրում ճոպանուղի, լեռնադահուկային համալիր, էկոգյուղ և ջրամբար կառուցել։

Sputnik.