Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i215204-Հայ_սահմանապահները_օգոստոսի_1_ից_կսկսեն_ծառայությունը_Զվարթնոց_օդանավակայանում_Փաշինյան
Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զավրթնոց» օդանավակայանում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2024 11:58 Asia/Tehran
  • Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ Փաշինյան

Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զավրթնոց» օդանավակայանում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է»,- նշեց նա և հավալեց, որ հարցը աշխատանքային է, ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական։

Նշենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ-ն Հայաստանից տեղեկություն է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին։ «Իսկապես, գերատեսչական նամակն այս հաշվով ստացվել է նաեւ գերատեսչությունների գծով, այժմ շփումներ են իրականացվում։ Ավելին հիմա ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը։