Հայաստանը և Ղազախստանը արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության ծրագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i215460-Հայաստանը_և_Ղազախստանը_արտաքին_քաղաքական_գերատեսչությունների_միջև_համագործակցության_ծրագիր_են_ստորագրել
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են գերատեսչությունների միջև 2024-2025 թվականների համագործակցության ծրագիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2024 12:08 Asia/Tehran
  • Հայաստանը և Ղազախստանը արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են գերատեսչությունների միջև 2024-2025 թվականների համագործակցության ծրագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳՆ-ում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

ԱԳ նախարարի կարծիքով՝ ծրագիրը կարևոր է հայ-ղազախական փոխհամագործակցությունը ուժեղացնելու և ճշգրտելու համար։

«Այսօր զգալի մի քայլ է արվել, որը լրացուցիչ իմպուլս կարող է հաղորդել հայ-ղազախական հարաբերություններին։ Վստահ եմ, որ այն պայմանավորվածություններին, որոնց մենք հասել ենք, ամբողջությամբ իրականացվելու են։ Ես պատրաստ եմ իմ կողմից ամեն ինչ անել, որպեսզի մեր աշխատանքը շարունակվի այս ուղղությամբ»,- ասաց Նուրտլեուն։

https://www.armenpress.am/arm/news/1132647.html