Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i215534-Հայաստանը_հարձակման_է_ենթարկվել_որոշ_արտաքին_ոչ_ժողովրդավարական_ուժերի_կողմից._Փաշինյան
Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով։ Առցանց անցկացվող «Հանուն Ժողովրդավարության» 3-րդ գագաթնաժողովում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2024 08:55 Asia/Tehran
  • Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից. Փաշինյան

Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով։ Առցանց անցկացվող «Հանուն Ժողովրդավարության» 3-րդ գագաթնաժողովում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտել է, որ ՀՀ–ն որոշել է Միջազգային քրեական դատարանին միանալ՝ պաշտպանելու համար երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը:

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևարնների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ։

«ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստելու Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է»,– ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը վստահ է` ժողովրդավարական ինստիտուտները միայն կարող են ներքին կայունություն ապահովել։