Պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i215786-Պաշտպանության_ոլորտում_Հայաստանի_համագործակցությունն_ուղղված_չէ_որևէ_երկրի_դեմ._Փաշինյան
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. այս մասին հունական Еkathimerini պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 26, 2024 11:25 Asia/Tehran
  • Պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Փաշինյան

Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. այս մասին հունական Еkathimerini պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ երկրի պաշտպանունակության հնարավորությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը։

Այս համատեքստում նա ընդգծել է հայ-հունական համագործակցությունը:

«Պաշտպանության ոլորտում համագործակցության երկարամյա ավանդույթ կա. անցյալ տարվա դեկտեմբերին երկու կառավարությունների միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքների փոխանակում և համատեղ նախագծերի մշակում։ Շատ հայ կուրսանտներ հնարավորություն ունեն սովորելու հունական ուսումնական հաստատություններում: Սրանք այս ոլորտում համագործակցության կետերից միայն մի քանիսն են, և ներկայումս պարբերաբար զորավարժություններ են անցկացվում։ Չնայած պաշտպանության ոլորտում գերազանց համագործակցությանը, կա հետագա զարգացման մեծ ներուժ։ Առաջիկայում հուսով ենք, որ այս ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի», - ասել է Փաշինյանը։