Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
https://parstoday.ir/hy/news/armenia-i215870-Հայաստանը_վերջին_շրջանում_չի_մասնակցում_ՀԱՊԿ_ի_աշխատանքներին._Իմանղալի_Թասմաղամբետով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, այդուհանդերձ կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ ծանուցում կազմակերպությունը չի ստացել։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Մարտ 28, 2024 10:42 Asia/Tehran
  • Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, այդուհանդերձ կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ ծանուցում կազմակերպությունը չի ստացել։

Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն ասել է «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։

«Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնադրական դաշտին ամբողջությամբ համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ընթացակարգով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին»,- ընդգծել է Թասմաղամբետովն՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է կազմակերպությունը տեսնում հետագա համագործակցությունը Հայաստանի հետ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը և միևնույն ժամանակ հավելել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում։