Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում
Ապրիլ 02, 2024 10:56 Asia/Tehran
Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում և իջել են այն մակարդակի, որ անգամ սպառնալիքներ են հնչում ռուսական կողմից, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում ՆԱՏՕ-ին անդամակցելու թեման արդիական է, վերլուծելով Արարատ Միրզոյանի՝ արգենտինական «Todos Noticias»– ին տված հարցազրույցը, ասում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ ՀՀ արտգործնախարարն ասել էր, որ Հայաստանը միայն համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և խաղաղապահներ ունի Աֆղանստանում ու Կոսովոյում։