ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմանը
Ապրիլ 02, 2024 15:40 Asia/Tehran
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակմանը:
Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ։ Նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության՝ X-ի պաշտոնական էջում։ «Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պատրվակով»,- շեշտվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Պիտակ