Հնդկաստանը ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում․ India Today
https://parstoday.ir/hy/news/armenia-i216510
Հնդկաստանը ռազմական կցորդներ կուղարկի 10 երկիր, այդ թվում՝ Հայաստան:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Ապրիլ 11, 2024 17:54 Asia/Tehran
  • Հնդկաստանը ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում․ India Today

Հնդկաստանը ռազմական կցորդներ կուղարկի 10 երկիր, այդ թվում՝ Հայաստան:

Այս մասին հայտնում է «India Today»–ը։

Մասնավորապես, շեշտը դրվում է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։

Սկզբում Հնդկաստանը պաշտպանական կցորդներ կտեղակայի մի քանի երկրներում՝ կենտրոնանալով Աֆրիկայի վրա, որի նպատակն է ամրապնդել ռազմավարական կապերը և ռազմական դիվանագիտությունը՝ աֆրիկյան երկրներում իր ազդեցությունն ընդլայնելու համար։

Նշվում է, որ ռազմական կցորդներ կտեղակայվեն նաև Ֆիլիպիններում և Լեհաստանում։