Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
https://parstoday.ir/hy/news/armenia-i217330-Նիկոլ_Փաշինյանը_չի_մեկնելու_Վլադիմիր_Պուտինի_երդմնակալության_արարողությանը._mediahub
Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2024 14:11 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub

Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։

Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։

Ըստ կայքի աղբյուրի, Փաշինյանը միայն մայիսի 8-ին կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Սակայն մայիսի 9-ին հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին ևս Փաշինյանը չի մասնակցի․ սա արդեն Արևմուտքի պահանջն է:

NEWS.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել կառավարությունից, որտեղից ասացին հետեւյալը. «Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրում ենք պատշաճ տեղեկատվություն»: