Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i217334-Լեռնային_Ղարաբաղի_հարցը_փակված_չէ._ԱԳ_նախկին_նախարար
Չնայած այն բանին, թե ինչ են ասում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, փակված չէ եւ մոռացված չէ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2024 14:25 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար

Չնայած այն բանին, թե ինչ են ասում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, փակված չէ եւ մոռացված չէ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նա հիշեցրել է, որ այնտեղ տեղի են ունեցել էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայերը հեռացել են իրենց տներից եւ ապաստան գտել Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության խոցելիության բարձրացման պատճառը Լեռնային Ղարաբաղի կորուստն է դարձել, արդյունքում՝ հայկական կողմը կորցրել է «ռազմավարական խորությունը»։

Օսկանյանն ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղն ապահովում էր նաեւ բանակցային խորությունը, եւ երբ Հայաստանի իշխանություններն անտեսում են այս հարցը, նրանք կարծում են, թե դա կապահովի երկրի անվտանգությունը։ «Բայց կյանքն ապացուցում է հակառակը։ Հայաստանի իշխանությունները չեն իրականացնում Հայաստանի շահերից բխող օրակարգ, այլ ենթարկվում են Ադրբեջանի թելադրած օրակարգին։ Բայց արդեն գալիս են այն եզրահանգման, որ այդ ամենը միտումնավոր է արվում»,- նշել է նա։