Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ և ԵՄ հետ համագործակցությանն առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i217344-Քննարկվել_են_Հայաստան_Ֆրանսիա_երկկողմ_և_ԵՄ_հետ_համագործակցությանն_առնչվող_հարցեր
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2024 08:54 Asia/Tehran
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ և ԵՄ հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։