Ղազախստանում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Մայիս 01, 2024 10:25 Asia/Tehran
Արդեն հայտնի է, որ Ղազախստանում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ առաջիկայում կարվի հնարավորը հայ-ադրբեջանական հարաբերություններում չլուծված հարցերը ավարտին հասնելու համար, և որ իր խոսքով՝ «հիանալի հնարավորություն կա մեկընդմիշտ վերջ դնելու այս թշնամությանը»։
Փորձագետները սրան զուգահեռ սոցհարցման տվյալներ են ներկայացնում, ըստ որոնց ադրբեջանցիների 96.2 տոկոսը Երևանը, Սյունիքն ու Սևանը համարում են ոչ հայկական։