Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i217722-Ռուսաստանը_ողջունում_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը_Ալմաթիում._Զախարովա
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2024 14:51 Asia/Tehran
  • Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,-ասել Է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ այսօր տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը և բանակցությունների օրակարգում կլինեն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը:

Հիշեցնենք` ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Ալմաթիում հանդիպումը տեղի կունենա մայիսի 10-ին։

Նշենք, որ Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։