Երևանում անհնազանդության ակցիաների 48 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն. ՆԳՆ
Մայիս 11, 2024 12:11 Asia/Tehran
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։
Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 48 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
«48 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ԶԼՄ–ների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում 44-օրյա պատերազմի զոհված Արայիկ Բաղդասարյանի մորը։
Sputnik.