Երևանում անհնազանդության ակցիաների 48 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն. ՆԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i217814-Երևանում_անհնազանդության_ակցիաների_48_մասնակից_է_բերման_ենթարկվել_ոստիկանություն._ՆԳՆ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 11, 2024 12:11 Asia/Tehran
  • Երևանում անհնազանդության ակցիաների 48 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն. ՆԳՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։

Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 48 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«48 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ ԶԼՄ–ների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում 44-օրյա պատերազմի զոհված Արայիկ Բաղդասարյանի մորը։

Sputnik.