Ինչու՞ է Կովկասը շարունակում անհանգիստ մնալ
Թեհրանի համալսարանի Համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Բահրամ Ամիր Ահմադյանը «Իրանական դիվանագիտություն» վերլուծական կայքում լույս տեսած հոդվածում գրել է.- Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դեռ շարունակվում է։ Հայաստանը հայտարարել է Հավաքական անվտանգության կազմակերպությունից դուրս գալու մասին, և Փաշինյանի կառավարության գործունեությունը բախվում է համատարած բողոքի ակցիաների։
Հայերը դեմ են չորս հայկական գյուղերն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի պայմանավորվածությանը. Այս ամենի պատճառով Կովկասը շարունակում է մնալ անհանգիստ։
Այս քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ Փաշինյանը Հայաստանում խիստ քննադատության է ենթարկվում երկրի գործերը տնօրինելու անկարողության համար, և նրա կառավարության կազմի դեմ զանգվածային ցույցեր են ընթանում։ Տարածաշրջանում զարգացումների միտումը ցույց է տալիս, որ կառավարությունների ղեկավարները, որոնք իշխանության են եկել էմոցիոնալ հոսանքների վրա՝ առանց քաղաքական, իրավական և տնտեսական գիտելիքների, իրենց երկրում քաղաքական և տնտեսական անկարգություններ են առաջացրել։