Հայաստանի բուհերում պարսկերեն լեզվի ուսուցման զարգացման ուղիների ուսումնասիրում
https://parstoday.ir/hy/news/armenia-i217862-Հայաստանի_բուհերում_պարսկերեն_լեզվի_ուսուցման_զարգացման_ուղիների_ուսումնասիրում
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային հարցերով խորհրդական Մոհամմեդ Ասադի Մովահեդը Իրանի պարսկերեն լեզվի և գրականության մի շարք դասախոսների հետ Երևանի Հայ-հունական պետական ​​քոլեջ այցելության ժամանակ ասաց.- Իրանի դեսպանատան և մշակութային հարցերով խորհրդավատական բաժնի մտահոգությունը Հայաստանի դպրոցներում և բուհերում պարսկերեն լեզվի ուսուցման քանակական և որակական զարգացումն ու խորացումն է, և այդ նպատակով չենք հրաժարվի ոչ մի ջանքերից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2024 13:29 Asia/Tehran
  • Հայաստանի բուհերում պարսկերեն լեզվի ուսուցման զարգացման ուղիների ուսումնասիրում

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային հարցերով խորհրդական Մոհամմեդ Ասադի Մովահեդը Իրանի պարսկերեն լեզվի և գրականության մի շարք դասախոսների հետ Երևանի Հայ-հունական պետական ​​քոլեջ այցելության ժամանակ ասաց.- Իրանի դեսպանատան և մշակութային հարցերով խորհրդավատական բաժնի մտահոգությունը Հայաստանի դպրոցներում և բուհերում պարսկերեն լեզվի ուսուցման քանակական և որակական զարգացումն ու խորացումն է, և այդ նպատակով չենք հրաժարվի ոչ մի ջանքերից։

Հանդիպումը կայացել է Երևանի Հայ-հունական պետական ​​քոլեջի պատասխանատուների հրավերով, Հայաստանի բուհերում պարսկերեն լեզվի քանակական և որակական ուսուցումը զարգացնելու և խորացնելու նպատակով և «Իրանի օրվա» տոնակատարությանը մասնակցելու շրջանակում։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը 

Երևանի Հայ-հունական պետական ​​քոլեջի տնօրեն Ղազարյանն, ընդգծելով այս համալսարանի և Իրանի բուհերի միջև դասախոսների և ուսանողների փոխանակման կարևորությունը, կոչ արեց հնարավորություն ընձեռել այս համալսարանի դասախոսների և ուսանողների համար՝ մեկնել Իրան, գիտելիքների բարձրացման դասընթացներին մասնակցելու նպատակով։

Նշելով, որ այս համալսարանն ունի 1300 ուսանող, ովքեր սովորում են զբոսաշրջության, ծառայությունների և կառավարման տարբեր ոլորտներում և կրթություն են ստանում հայերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով, Ղազարյանն ասաց.- Պարսկերենի ուսուցումն այս համալսարանում սկսվել է 9 ամիս առաջ և լավ առաջընթաց է գրանցել։