Փաշինյանը հուսով է, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է ՀՀ–ի կողքին
https://parstoday.ir/hy/news/armenia-i217924-Փաշինյանը_հուսով_է_որ_համաշխարհային_ժողովրդավարությունը_կանգնած_է_ՀՀ_ի_կողքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ համաշխարհային ժողովրդավարությունը անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դիմակայման հարցում կաջակցի ՀՀ–ին։ Նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2024 12:08 Asia/Tehran
  • Փաշինյանը հուսով է, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է ՀՀ–ի կողքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ համաշխարհային ժողովրդավարությունը անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դիմակայման հարցում կաջակցի ՀՀ–ին։ Նա այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում»։

Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հետ մեկտեղ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերների` 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021-2022 թվականներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացիան՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անտարբերության և անգործության պայմաններում։ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանումը Հայաստանի քաղաքացիների մոտ կասկածի տակ է դրել՝ ժողովրդավարությունը ճի՞շտ ընտրություն է, թե՞ ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն:

Նա ընդգծել է, որ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունը անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելու հարցում:

«Մենք հույս ունենք տեսնել, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է մեր կողքին՝ լուծելու այդ բոլոր մարտահրավերները», - հավելել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանը կընդգրկվի նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերում` նշելով, որ ՀՀ–ն այս առումով ակնկալում է ԵՄ անդամ երկրների աջակցությունը:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Դանիա է մեկնել ապրիլի 13-ին։