Հայաստանում Իրանի մշակութային կցորդ․ Թեհրանն ու Երևանն ունեն համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ կարողություններ
Նշելով, որ Թեհրանն ու Երևանն ունեն համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ կարողություններ, Հայաստանում Իրանի մշակութային կցորդն ասել է․ «Մենք կարող ենք այդ կարողություններն ակտիվացնել՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ԻԻՀ ԲՈՒՀ-երի միջև համագործակցության միջոցով»։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ հանդիպմանն Ասադին ասել է․ «Հաշվի առնելով, որ համալսարանում գործում է Իրան-Հայաստան բարեկամության պալատը, իսկ ֆակուլտետի ուսանողները սովորում են նաև պարսկերեն, Հայաստանում ԻԻՀ մշակութային կենտրոնը պատրաստ է Իրանից գործուղված դասախոսների օգնությամբ կազմակերպել դասընթացներ»։
Նա նշել է․ «Մենք պատրաստ ենք նաև համապատասխան դասընթացների միջոցով աջակցել այն ուսանողներին, ովքեր ցանկանում են բարձրացնել պարսկերենի մակարդակը»։
Հանդիպմանը Տիգրան Աբրահամյանն ասել է․ «Իրանը մեր շատ լավ և հուսալի հարևանն է, և մեզ համար հաճելի է համագործակցել Իրանի և Երևանում ԻԻՀ մշակութային կենտրոնի հետ»։
Նա նշել է․ «Մենք պատրաստ ենք համագործակցել նաև գիտական և մշակութային ոլորտներում և ողջունում ենք գիտական հանդիպումների անցկացումը»։
Աբրահամյանը նշել է․ «Մենք նախատեսում ենք անցկացնել քաղաքականության և միջազգային հարաբերությունների թեմաներով բազմաթիվ տարածաշրջանային և անշուշտ մենք կունենանք Իրանի մշակույթի կենտրոնի օգնության կարիքը, ինչը մեզ հնարավորություն կտա համագործակցել Իրանի համալսարանների, հետազոտական ինստիտուտների և ուղեղային կենտրոնների հետ»։