Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i218024-Հայաստանի_ու_Ադրբեջանի_սահմանազատման_և_սահմանային_անվտանգության_հարցերով_հանձնաժողովներն_արձանագրություն_են_ստորագրել
Հայաստանը և Ադրբեջանը արձանագրություն են ստորագրել երկու երկրի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 9-րդ հանդիպման ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2024 13:38 Asia/Tehran
  • Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

Հայաստանը և Ադրբեջանը արձանագրություն են ստորագրել երկու երկրի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 9-րդ հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, 2024թ. մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել 2 երկրի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հաղորդման համաձայն՝  հանդիպման ընթացքում հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարությունը երկու օր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշել էր,որ Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում երկօրյա բանակցությունների ընթացքում կողմերը ողջունել են սահմանների սահմանազատման առաջընթացը։