Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն.ՀՀ վարչապետ
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ Երևանում տեղի ունեցած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ Հայաստանի վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը նշելով,որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը, հավելել է,-Խաղաղ համակեցությունը կայուն խաղաղության հասնելու հիմնական նախապայմանն է, ինչը չափազանց բարդ գործընթաց է»։
Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման կարևորությունը երկու երկրի միջև խաղաղության հաստատման գործում, Փաշինյանը հստակեցրել է,-Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դիտարկել որպես խաղաղ ապրել սովորելու գործիք։
ՀՀ վարպաետն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել, երբ 2024թ. մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել 2 երկրի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկու օր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշել էր,որ Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում երկօրյա բանակցությունների ընթացքում կողմերը ողջունել են սահմանների սահմանազատման առաջընթացը։