Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից. Խաչատուրյանի ցավակցական հեռագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i218178-Խորապես_ցնցված_եմ_ուղղաթիռի_ողբերգական_վթարի_լուրից._Խաչատուրյանի_ցավակցական_հեռագիրը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Իրանի կառավարությանն ու Իրանի ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2024 10:11 Asia/Tehran
  • Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից. Խաչատուրյանի ցավակցական հեռագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Իրանի կառավարությանն ու Իրանի ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն:

Այդ մասին նա գրել է իր ցավակցական հեռագրի մեջ` ուղղված Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

ՀՀ նախագահը նշել է, որ խորապես ցնցված է ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան այլ անձինք:

«Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»,– գրել է ՀՀ նախագահը։