Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից. Խաչատուրյանի ցավակցական հեռագիրը
Մայիս 20, 2024 10:11 Asia/Tehran
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Իրանի կառավարությանն ու Իրանի ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն:
Այդ մասին նա գրել է իր ցավակցական հեռագրի մեջ` ուղղված Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։
ՀՀ նախագահը նշել է, որ խորապես ցնցված է ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան այլ անձինք:
«Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»,– գրել է ՀՀ նախագահը։