Քաղաքացիները ծաղիկներ են բերում Իրանի դեսպանատան և հյուպատոսարանի մոտ
Մայիս 20, 2024 10:58 Asia/Tehran
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահից հետո Երևանում և Կապանում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են բերում դեսպանատան, ինչպես նաև հյուպատոսարանի մոտ։
Դիվանագիտական առաքելությունների շենքերի դրոշները խոնարհված են։
Նախնական տվյալներով` վաղը Երևանում դիվանագիտական ներկայացուցչությունում ցավակցությունների գիրք կբացվի։ Դեսպանատունն այդ մասին ավելի ուշ կհայտնի։
Իրանի Իսլամական Հանրապետությունում 5-օրյա սուգ է հայտարարվել։
Sputnik.