Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218198-Հայաստանում_Իրանի_դեսպանությունում_կբացվի_սգո_մատյան
Պայմանավորված Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաներ, Հայաստանում Իրանի դեսպանությունում մայիսի 22-ին կբացվի սգո մատյան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2024 13:55 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան

Պայմանավորված Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաներ, Հայաստանում Իրանի դեսպանությունում մայիսի 22-ին կբացվի սգո մատյան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Իրանի դեսպանությունից՝ մանրամասնելով, որ սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30-ը, 15:30-17:30-ը, մայիսի 23-ին՝ 10:00-13:00-ն:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։