Հայաստանում ԻԻՀ դեսպանությունում կբացվի սգո մատյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218244-Հայաստանում_ԻԻՀ_դեսպանությունում_կբացվի_սգո_մատյան
Ի հարգանք ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված ԻԻՀ նախագահ այաթոլլահ դոկտոր սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և ԻԻՀ ԱԳ նախարար դոկտոր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների հիշատակին,վաղը մայիսի 22-ին Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2024 14:21 Asia/Tehran

Ի հարգանք ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված ԻԻՀ նախագահ այաթոլլահ դոկտոր սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և ԻԻՀ ԱԳ նախարար դոկտոր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների հիշատակին,վաղը մայիսի 22-ին Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան:

Սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30-ը, 15:30-17:30-ը, մայիսի 23-ին՝ 10:00-13:00-ն:

Նշենք, որ երեկ՝ երկուշաբթի և այսօր՝ երեքշաբթի, Հայաստանում բնակվող մեծ թվով  քաղաքացիներ և իրանցիներ  Իրանի դեսպանատան շենքի առջև ծաղկեպսակներ տեղադրելով հարգանքի տուրք մատուցեցին Իրանի նախագահին տեղափոխող  ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին։ 

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ  պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։