Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին և կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i218284-Իրանի_փոխդեսպանը_զորակցության_համար_շնորհակալություն_հայտնեց_Հայաստանի_ժողովրդին_և_կառավարությանը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 22, 2024 13:44 Asia/Tehran
  • Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին։

«Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ստանում նաև մեր ազնիվ բարեկամ Հայաստանի ժողովրդի և կառավարության կողմից։

Ես դեսպանի, ինչպես նաև դեսպանատան ողջ անձնակազմի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս զորակցության համար և Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և ծաղկուն օրեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փոխդեսպանը։

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան՝ մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը։

Սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար Երևանում Իրանի դեսպանության մուտքն ազատ է մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30, 15:30-17:30, մայիսի 23-ին՝ 10:00-13:00: