Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Մուրադ Փափազյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218408
Իշխանություններին հեռացնելուց հետո պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը ռազմավարական առաջնահերթություն է։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Մայիս 25, 2024 17:30 Asia/Tehran
  • Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Մուրադ Փափազյան

Իշխանություններին հեռացնելուց հետո պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը ռազմավարական առաջնահերթություն է։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Իշխանությունները պետք է հրաժարական տան, նոր ապահովության կապեր ստեղծվեն, որ արգելեն Թուրքիային և Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, ինչու չէ՝ արևմտյան երկրների հետ, բայց և վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․սա ռազմավարական առաջնահերթություն է։ Անկարելի է ճանապարհել Ռուսաստանն ու հակառուսական իշխանություն հաստատել Հայաստանում»,- ասաց Փափազյանը։

Նա նշեց՝ քարտեզին նայելն էլ բավական է`պատկերացում կազմելու համար, թե ինչքան կարևոր է Ռուսաստանի դերը։ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, և միակ գործընկերը Ռուսաստանն էր, որի հետ կար ստորագրված պայմանագիր։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արևմուտքը չի՞ կարող անվտանգային առումով այլընտրանք լինել, Փափազյանը նշեց՝ արևմտյան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալուն դեմ չէ։

«Երբ լսում ենք՝ Եվրամիությունն ուզում է լիազորել, որ Թուրքիան զբաղվի Կովկասի հարցերով․․․ Թուրքիան չեզոք գործընկեր չէ, չեզոք պետություն չէ, ուրեմն այստեղ մտահոգվելու հարց կա»,- շեշտեց Փափազյանը։

Նա հավելեց՝ Ֆրանսիան կարող է ուժեղացնել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, բայց եթե վաղը, մյուս օրը պատերազմ լինի, Ֆրանսիան Հայաստան զորք չի ուղարկելու, ուստի պետք է վերականգնել բարեկամական ամուր կապերը Ռուսաստանի հետ, միաժամանակ հաստատել լավ հարաբերություններ ոչ միայն արևմտյան երկրների, այլև Հնդկաստանի, Չինաստանի հետ։

Այնուամեյանիվ, բոլոր հարաբերությունների առանցքում պետք է լինեն հայ ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը։