Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկվել են ՀՀ-ում դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները
https://parstoday.ir/hy/news/armenia-i218602-Իրանի_առողջապահության_նախարարի_հետ_քննարկվել_են_ՀՀ_ում_դեղագործական_երկկողմ_ցուցահանդեսի_մանրամասները
Ժնև կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն հանդիպել է ԻԻՀ առողջապահության նախարարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2024 08:34 Asia/Tehran
  • Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկվել են   ՀՀ-ում   դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները

Ժնև կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն հանդիպել է ԻԻՀ առողջապահության նախարարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԻԻՀ առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է գործընկերոջը` Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան  մյուս անձանց մահվան կապակցությամբ:

Հանդիպմանն ընդգծվել է հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել առողջապահության ոլորտում միջգերատեսչական հուշագրով սահմանված կոնկրետ քայլեր: Քննարկվել են աշնանը Հայաստանում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները: