Ի՞նչ հարցեր են քննարկել Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետները ԵՏՀ խորհրդի նիստում
(last modified Thu, 30 May 2024 09:00:10 GMT )
Մայիս 30, 2024 12:30 Asia/Tehran
  • Ի՞նչ հարցեր են քննարկել Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետները ԵՏՀ խորհրդի նիստում

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի մասնակիցները Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել են ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործումը:

«Կողմերը քննարկել են ԵԱՏՄ իրավական բազայի զարգացման, ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործման և խորհրդի իրավասությանը վերաբերող այլ հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդի նախագահը նիստի մասնակիցներին շնորհավորել է ԵԱՏՄ օրվա կապակցությամբ (մայիսի 29-ին նշվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակը): Նիստի ընթացքում փոփոխություններ են կատարվել միության շուկայում մատչելիությունն ապահովելու համար դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում, սահմանվել են հարկվող ապրանքների ցանկի որոշման հետագա քայլերը:

Բացի այդ, քննարկվել է նաև միությունում կլիմայական կարգավորման մերձեցման անհրաժեշտությունը, հավանության են արժանացել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին հանձնաժողովի հաշվետվությունը և ԵԱՏՄ երկրների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման մասին հանձնաժողովի զեկույցը:

Նիստում ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել 2029 թվականի համար ծխախոտի ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններում գործող ակցիզների փաստացի դրույքաչափերի շեղման միջակայքերի մասին:

Համաձայնեցրել են նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագիծը։