Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին. Շուվալով
https://parstoday.ir/hy/news/armenia-i218632-Հայաստանը_չի_մասնակցում_ՀԱՊԿ_ՊՆ_ղեկավարների_խորհրդի_նիստին._Շուվալով
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը կազմակերպվել է Ալմաթիում: Այս մասին հայտնել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 31, 2024 09:52 Asia/Tehran
  • Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին. Շուվալով

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը կազմակերպվել է Ալմաթիում: Այս մասին հայտնել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել 28 գվարդիականների անվան զբոսայգու Փառքի հուշահամալիրի անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակը:

«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ասել Է Շուվալովը:

Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։

ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։