Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել երկաթուղու վերաբերյալ հանձնարարականի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i218684-Փաշինյանը_Պուտինին_շնորհակալություն_է_հայտնել_երկաթուղու_վերաբերյալ_հանձնարարականի_համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն հայտնել երկաթուղու վերաբերյալ տրված հանձնարարականի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2024 14:20 Asia/Tehran
  • Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել երկաթուղու վերաբերյալ հանձնարարականի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն հայտնել երկաթուղու վերաբերյալ տրված հանձնարարականի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ «Ռուսական երկաթուղիներին» տրված հանձնարարականի համար»,– ասված է հաղորդագրությունում:

ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանը հեռախոսով խոսել է նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստի հետ։ Նշվում է, որ երկու վարչապետները քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր։ Միշուստինը ՀՀ վարչապետին ևս մեկ անգամ շնորհավորել է ծննդյան տոնի առթիվ։