ԵՊՀ դասախոս. Պարսկերենը վերազգային լեզու է
Իրանագետ և Երևանի պետական համալսարանի դասախոս՝ Գուրգեն Մելիքյանն ասել է--«Տարածաշրջանի երկրներում պարսից լեզվի դիվանական ու գրական բազմաթիվ կիրառումներ են եղել: Այս լեզուն իրանական ինքնության մի մասն է և ունի կապող և վերազգային դեր»։
Մելիքյանը հավելել է.- «Ֆիրդուսին, Խայյամը, Հաֆեզը, Սաադին, Մոլանան և Իրանական գրականության մյուս մեծերն ունեն համաշխարհային համբավ ու հարգանք, և այս գրականության ներկայացումն աշխարհի ժողովուրդներին մեծ հպարտություն է պարգևել իրանագետներին» ։
Իրանագետ Գուրգեն Մելիքյանն ընդգծել է,-Պարսկերենի գործածությունը լայն տարածում է գտել աշխարհում,սկսած Հնդկաստանից, Պակիստանից, Չինաստանից մինչև Պաղեստին և Եգիպտոս, և նույնիսկ օսմանյան կայսրերն իրենց ելույթներում պարսկական բանաստեղծությունների ու պարսից գրականության օգտագործումը համարում էին թագավորական ինքնության նշան։
Երևանի պետական համալսարանի դասախոսի խոսքով, ներկայումս պարսից լեզուն դասավանդվում է Հայաստանի 15 դպրոցներում և յոթ համալսարանական կենտրոններում, իսկ Հայաստանի պետական համալսարանը միշտ ունեցել է իրանագիտության և պարսից լեզվի ամբիոններ։