Իրանին հրավիրել են մասնակցել Երևանյան երաժշտական ​​փառատոնին
https://parstoday.ir/hy/news/armenia-i218728-Իրանին_հրավիրել_են_մասնակցել_Երևանյան_երաժշտական_փառատոնին
Երևանյան երաժշտական ​​փառատոնի տնօրեն տիկին Հասմիկ Մովսիսյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային հարցերով կցորդի հետ հանդիպման ժամանակ իրանական երաժշտական ​​խմբերին հրավիրել է մասնակցել այս փառատոնին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2024 14:38 Asia/Tehran
  • Իրանին հրավիրել են մասնակցել Երևանյան երաժշտական ​​փառատոնին

Երևանյան երաժշտական ​​փառատոնի տնօրեն տիկին Հասմիկ Մովսիսյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային հարցերով կցորդի հետ հանդիպման ժամանակ իրանական երաժշտական ​​խմբերին հրավիրել է մասնակցել այս փառատոնին։

Սեպտեմբերին կայանալիք Երևանյան երաժշտական ​​փառատոնի անցկացման վերաբերյալ փառատոնի տնօրեն, «Մյուզիք օֆ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն՝ տիկին Հասմիկ Մովսիսյանը Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային հարցերով կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդի հետ հանդիպման ժամանակ, իրանական երաժշտական ​​խմբերին հրավիրել է մասնակցել այս փառատոնին։

Տիկին Հասմիկ Մովսիսյանը հավելեց. «Երաժշտական այս ​​փառատոնը կանցկացվի Հայաստանում։ Այս փառատոնը լինելու է սեպտեմբերի 9-ից 15-ը, և այս փառատոնին մասնակցում են ավանդական երաժշտության տարբեր խմբեր։

Տիկին Հասմիկ Մովսիսյանը մատնանշեց նաև այս փառատոնի համար տարբեր դահլիճների պատրաստումը և ասաց. -Հաշվի առնելով Իրանի մշակութային և գեղարվեստական ​​անցյալը և Իրանի ակտիվ ու նշանավոր երաժշտական ​​խմբերը, կցանկանանք, որ Իրանից մեկ կամ երկու երաժշտական ​​խումբ մասնակցի երեւանյան փառատոնին։

Նա հավելեց. -Փառատոնին կարող են մասնակցել նաև այն ընկերությունները, որոնք ակտիվ են երաժշտական ոլորտում ֆինանսական աջակցության և մարքեթինգի ասպարեզներում։

Իրանի մշակույթի հարցերով խորհրդական Ասադի Մովահեդը նույնպես հույս հայտնեց, որ հաշվի առնելով երկու հարևաններ Իրանի և Հայաստանի միջև առկա բարենպաստ հարաբերությունները, Իրանը կկարողանա լավ ներկայություն ունենալ այս փառատոնում։

Նա ասաց. -Երևանյան երաժշտական ​​փառատոնի կոչը կհրապարակվի Իրանում, և հուսով ենք, որ այս փառատոնին կներկայանան խմբեր Իրանից՝ երկրի երաժշտությունը ներկայացնելու համար։