Սյունիքի Սիսիան քաղաքում մեկնարկել է հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i221486-Սյունիքի_Սիսիան_քաղաքում_մեկնարկել_է_հայ_իրանական_մշակութային_խոհանոցային_փառատոնը
Այսօր՝ շաբաթ, օգոստոսի 10-ին, Սիսիան քաղաքում մեկնարկել է որպես Իրանի և Հայաստանի երկարամյա բարեկամության խորհրդանիշ՝ «Նավասարդ» երրորդ փառատոնը երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների ներկայությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2024 14:31 Asia/Tehran

Այսօր՝ շաբաթ, օգոստոսի 10-ին, Սիսիան քաղաքում մեկնարկել է որպես Իրանի և Հայաստանի երկարամյա բարեկամության խորհրդանիշ՝ «Նավասարդ» երրորդ փառատոնը երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների ներկայությամբ։

Այս փառատոնի բաժիններից  է Իրանի և Հայաստանի միջև խոհարարության մեծ մրցույթը, որն անցկացվում է յուրաքանչյուր երկրի 20-ից ավելի խոհարարի մասնակցությամբ։ Այս մրցույթը հնարավորություն է ցուցադրելու երկու երկրների խոհանոցի բազմազանությունն ու հարստությունը։

Նախատեսված ծրագրերի համաձայն՝ Իրանի տարբեր նահանգներից տարբեր խմբեր մասնակցում են այս փառատոնին և հանդես գալիս տարբեր ծրագրերով։ Այս միջոցառման գրավչություններից են նաև իրանական ավանդական երաժշտության ծրագրերը և իրանական ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:Հայկական և իրանական տաղավարներում ներկայացված են երկու երկրների ավանդական ճաշատեսակները և այլ ուտեստներ, ինչպես նաև արվեստի գործեր, արհեստագործական արտադրանք։

Արմենպրեսի մամուլի ասուլիսում  հրավիրված Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կցորդ Մոհամադ Ասադի Մովահեդին նշելով,որ Հայ-իրանական մշակութային-խոհարարական «Նավասարդ» երրորդ փառատոնը արժեքավոր հնարավորություն է երկու ժողովուրդների մշակույթների և սովորույթների փոխճանաչման համար.ասել է,- «Այս միջոցառումն անցկացվում է  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի մասնակցությամբ և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ջանքերով ու աջակցությամբ։ 
Մովահեդյանը հավելել է․-«Այս տարի փառատոնին մասնակցել  են մշակութային խմբեր, արվեստագետներ, խոհարարներ Իրանի 5 նահանգներից՝ Թեհրան, Թավրիզ, Համադան, Սպահան,  և Խուզիստան»։  

«Բավականին հագեցած ծրագիր է սպասվում, ներկայացվելու են ազգային երաժշտությունը, ձեռագործ աշխատանքը, մեր հարուստ խոհանոցը։ Վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի ու  մեծ թվով այցելուներ կունենանք»,-ասել է Մոհամմադ Ասադի Մովահեդին։

Մամուլի ասուլիսում հրավիրված  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարևորելով փառատոնի անցկացումը երկու երկրների մշակութային և զբոսաշրջային կապերի ամրապնդման գործում,  շնորհակալություն է հայտնել Երևանում Իրանի դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և մշակութային կցորդության աջակցության համար։

Ակնկալվում է, որ իրանական մշակույթի, արվեստի և խոհանոցի այս տարվա փառատոնը մեծ ընդունելության կարժանանա Հայաստանի ժողովրդի և լրատվամիջոցների կողմից։