Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թավրիզում (Իրանի հյուսիս-արևմուտք) ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, սակայն գլխավոր հյուպատոսության բացման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ»։
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին ավելի վաղ այդ մասին ասել էր․-Հայկական կողմն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Թավրիզում իր գլխավոր հյուպատոսությունը բացելու համար։Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության մասնագիտական գործունեությունը լավ և ամենօրյա ռեժիմով իրականացվում է գլխավոր հյուպատոսության սահմանված պարտականությունների համաձայն և գլխավոր հյուպատոսությունում հյուպատոսական և այլ անհրաժեշտ ծառայություններ են մատուցվում բոլոր իրանցի և հայաստանցի դիմողներին։