Սիսիան քաղաքում կայացավ Նավասարդին նվիրված հայ-իրանական երկրորդ փառատոնը
Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտնում է․ «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կայացավ հայ-Իրանական մշակութային-խոհանոցային երկրորդ փառատոնը»։
Փառատոնը, որը կազմակերպվել էր երկու հարևան երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման և զարգացման նպատակով, անցկացվեց Երևանում ԻԻՀ դեսպանության, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության և Սիսիանի քաղաքապետարանի համագործակցությամբ։
Փառատոնին ներկա էին Իրանի տարբեր նահանգներից ժամանած բազմաթիվ գեղարվեստական ու մշակութային խմբեր, այդ թվում՝ Խուզեստան նահանգի սննդի և հագուստի ոլորտի 25 ներկայացուցիչներ և Համադանի «Հեգմաթանե» երաժշտական խումբը։
Միջոցառմանը հանդես եկավ նաև Իրանի փահլեվանական մարտարվեստի թիմը։
Նախորդ տարվա համեմատ, այս տարի Իրանից մասնակիցների թին աճել էր։ Փառատոնին Իրանը ներկայացված էր 40 տաղավարներով։ Դրանք ներկայացնում էին Իրանի մշակույթը, տեսարժան վայրերը, գրականությունն ու պատմությունը։