Դեսպան. Ռուսաստանն անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i221798-Դեսպան._Ռուսաստանն_անկեղծորեն_թանկ_է_գնահատում_Հայաստանի_հետ_բարեկամությունը
Ռուսաստանը անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային ու քաղաքակրթական կապերը և հոգևոր մտերմությունը։ Եվ այս փաստը չի կարող չեղարկվել պատմությունը վերաշարադրելու որևէ փորձով։ Այս մասին Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանն ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2024 14:32 Asia/Tehran
  • Դեսպան. Ռուսաստանն անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը

Ռուսաստանը անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային ու քաղաքակրթական կապերը և հոգևոր մտերմությունը։ Եվ այս փաստը չի կարող չեղարկվել պատմությունը վերաշարադրելու որևէ փորձով։ Այս մասին Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանն ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Չնայած այն հանգամանքին, որ Օշականի ճակատամարտին նվիրված պարբերությունը հանվել է Հայաստանի պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքից, մենք միշտ հիշելու և մեծարելու ենք հերոսներին, և այսօրվա միջոցառումը պերճախոս վկայություն է, որ նրանք միշտ կմնան մեր ժողովուրդների սրտերում»,- վստահեցրել է Կոպիրկինը։

Ինչպես ընդգծել է դեսպանը, չնայած պարսկական բանակի թվային բազմակի գերազանցությանը, ռուս-հայկական ջոկատը հաղթեց և ապացուցեց, որ մեկ նպատակով համախմբվածները հզոր ուժ են և կարող են գոյատևել ու հաղթել ցանկացած պարագայում։ «Համոզված եմ, որ դարեր են անցնելու, բայց հայոց հողի քաջարի պաշտպանների չմարող փառքը հավերժ կմնա մեր ժողովուրդների հիշողության մեջ՝ որպես արիության և հերոսության վառ օրինակ»,- եզրափակել է դեսպանը։