Սպահանի քաղաքապետը կապանցիներին շնորհավորել է քաղաքի օրվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i221850-Սպահանի_քաղաքապետը_կապանցիներին_շնորհավորել_է_քաղաքի_օրվա_կապակցությամբ
Սպահանի քաղաքապետ Ալի Ղասիմզադեն Կապանի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել քաղաքապետին և բնակիչներին, որը կապանցիների ներկայությամբ կայացած միջոցառմանն ընթերցել է Սպահանի 5-րդ շրջանի ղեկավար Հոսեյն Քարգյարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2024 06:43 Asia/Tehran
  • Սպահանի քաղաքապետը կապանցիներին շնորհավորել է քաղաքի օրվա կապակցությամբ

Սպահանի քաղաքապետ Ալի Ղասիմզադեն Կապանի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել քաղաքապետին և բնակիչներին, որը կապանցիների ներկայությամբ կայացած միջոցառմանն ընթերցել է Սպահանի 5-րդ շրջանի ղեկավար Հոսեյն Քարգյարը։

Ուղերձում ասվում է․


«Իրանն ու Հայաստանն ունեն  ապտմական խորը հարաբերությունները, որոնք ավելի ամրապնդվեցին 2000 թ․ Սպահանի և Երևանի քույր քաղաքներ հռչակվելու շնորհիվ։  Կապան քաղաքն առանձնանում է իր գեղեցիկ բնությամբ և բնակիչների հյուրընկալությամբ։

Կապանի մերջակայքում 400-ամյա կամրջի առկայությունը, որը կառուցվել է Շահ Աբբաս Սեֆիի օրոք, նրա  որդիներից մեկի պատվերով, ինչպես նաև Կապանի տարածքում հայտնաբերված մզկիթի հետքերը վկայում են մշակութային հարաբերությունների ու կրոնական համակեցության մասին, ինչը բխում է Իրանի և Հայաստանի երկարամյա հարաբերություններից և միմյանց մշակույթի նկատմամբ փոխադարձ հարգանքից:

Հայերի ներկայությունը Սպահանի Նոր Ջուղա թաղամասում և Իրանի այլ քաղաքներում նույնպես հաստատում է կրոնների համակեցության առկայությունը։ 

Մաղթում եմ, որ աշխարհի բոլոր մարդիկ, անկախ կրոնից և ազգությունից, ապրեն խաղաղության մեջ  և բռնությունից զերծ, խաղաղությամբ ու բարեկամությամբ լի աշխարհում»:

Նշենք, որ Հայաստանի Կապան քաղաքում Սպահանի մշակութային շաբաթ անցկացնելու նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Բացի այդ, Իրանը պատրաստվում է Կապան քաղաքում կառուցել թափոնների գործարան՝ նվազեցնելու բնապահպանական   և աղբահանության խնդիրները։ 

Կապանի օրվան նվիրված միջոռցառման ժամանակ քաղաքապետին որպես նվեր է մատուցվել Սպահանի Սաֆեհ լեռան և Կապան քաղաքի մերձակայքում գտնվող լեռան պատկերներով գորգ։