Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են. Կապանի քաղաքապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i221876-Արցախի_կորստով_մարտահրավերները_Սյունիքի_մարզի_համար_ավելացել_են._Կապանի_քաղաքապետ
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային` Գևորգ Փարսյանը նշեց, որ շատ բան չի կարող ասել, իշխանությունները պետք է որոշեն, բայց իրենց համար անընդունելի է ցանկացած արտատարածքային միավոր Սյունիքի մարզում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2024 14:49 Asia/Tehran
  • Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են. Կապանի քաղաքապետ

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային` Գևորգ Փարսյանը նշեց, որ շատ բան չի կարող ասել, իշխանությունները պետք է որոշեն, բայց իրենց համար անընդունելի է ցանկացած արտատարածքային միավոր Սյունիքի մարզում։

Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Արցախ-Սյունիք համագործակցությունը գալիս է դարերի խորքից, դա պատմական փաստ է։ Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը։ Այսօր Արցախի կորստով մարտահրավերները, կարծում եմ, Սյունիքի մարզի համար ավելացել են»,–ասաց նա։

Նրա խոսքով` Կապանի կենտրոնից տեսանելի են Ադրբեջանի դրոշները դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո, երբ հայկական կողմը զիջեց ստրատեգիական բարձունքները, որոնք զբաղեցրել էր Կապանի ինքնապաշտպանության ժամանակ։

«Դրանից հետո ադրբեջանական զորքերը հայտնվեցին մեր բնակավայրերի անմիջապես հարևանությամբ»,–ասաց Փարսյանը։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային` քաղաքապետը նշեց, որ շատ բան չի կարող ասել, իշխանությունները պետք է որոշեն, բայց իրենց համար անընդունելի է ցանկացած արտատարածքային միավոր Սյունիքի մարզում։


Sputnik